Գարնանամուտի այս տոնին Ծաղիկները բոլոր Ձեզ, Գարնանային այս ջերմ օրը Ժպիտները բոլոր Ձեզ: Երբեք տխուր Դուք չլինեք, Աչքերը Ձեր թող միշտ փայլեն Եվ կյանքը Ձեզ բերի բերկրանք:

ՀՈՒՆՎԱՐԻ 28 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐ

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարևորություն հայ ժողովուրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության  ու ազգի միակ պաշտպանը ու նրա հզորությունից է կախված մեր բոլորիս ապագան:

 

25 տարի առաջ՝ 1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:

 

Ռազմական գործի արվեստին հայ ժողովուրդը շատ լավ է տիրապետել և ունեցել է փայլուն ներկայացուցիչներ ինչպես հայրենիքում, այնպես էլ օտար երկրներում:  Սա տոնն է մեր ժողովուրդի մեծագույն հերոսների՝  Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Լևոն Երկրորդի, Գագիկ թագավորի, Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի, Չաուշի, Բեկորի և բազում այլոց: